Ռուսաստան. Վիեննայի բանակցություններն ընդհատվել են տեխնիկական պատճառներով
ՌԴ ԱԳՆ-ն շաբաթ օրը հայտարարություն է տարածել, նշելով, որ ՀԳՀԾ-ի վերականգնման շուրջ Վիեննայի բանակցությունների ընդհատումը տեխնիկական բնույթ է կրում, և պատվիրակություններն առկա հարցերը քննարկելու են մայրաքաղաքներում:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ; ՌԴ ԱԳՆ-ն կանխատեսում է, որ բանակցությունների յոթերորդ փուլը կվերսկսվի հաջորդ շաբաթ։
Պատժամիջոցների վերացման և ՀԳՀԾ-ի վերականգնման շուրջ Վիեննայի բանակցությունների նոր փուլը մեկնարկել է նոյեմբերի 29-ին՝ Ավստրիայի մայրաքաղաքում և ավարտվել դեկտեմբերի 3-ին:
Վիեննայում ԻԻՀ պատվիրակությունը «04+1» խմբին ներկայացրել է իր երկու առաջարկների փաստաթղթերը՝ ճնշող պատժամիջոցների վերացման և միջուկային հարցի վերաբերյալ։
Իրանի գլխավոր բանակցող Ալի Բաղերի Քանին ասել է, որ անօրինական և ճնշող պատժամիջոցները չեղարկելու և միջուկային հարցի վերաբերյալ Իրանի առաջարկները քննարկելու նպատակով, բանակցող կողմերը վերադարձել են իրենց մայրաքաղաքներ: