Բաղերի Քանի.Իրանը հետ չի կանգնի իր պահանջներից
https://parstoday.ir/hy/news/iran-i157822-Բաղերի_Քանի.Իրանը_հետ_չի_կանգնի_իր_պահանջներից
Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալն ասել է.««Իրանը հետ չի կանգնի իր պահանջներից, և ԱՄՆ-ն պետք է առաջին քայլն անի»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 05, 2021 12:43 Asia/Tehran

Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալն ասել է.««Իրանը հետ չի կանգնի իր պահանջներից, և ԱՄՆ-ն պետք է առաջին քայլն անի»:

Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Ալի Բաղերի Քանին իտալական ANSA  լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը հետ չի կանգնի 2015 թվականին կնքված միջուկային համաձայնագիրը վերականգնելու և պատժամիջոցները չեղարկելու իր պահանջներից»։

Բաղերի Քանին հավելել է.«Հաշվի առնելով, որ ԱՄՆ-ն էր, որ  2018 թվականին դուրս եկավ համաձայնագրից, ուստի Վաշինգտոնը պետք է անի առաջին քայլը»։

Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալը նաև ասել է.«Վիեննայի բանակցային գործընթացում Թեհրանի կողմից «4 + 1» խմբին ներկայացված առաջարկները «փաստարկված  են ու տրամաբանական», ուստի կարող են հիմք հանդիսանալ բանակցությունների համար»:

Բաղերի Քանին նշել է.-«Այս առաջարկները հիմք են հանդիսանում բանակցությունների համար, և համաձայնագիրը ստորագրած մյուս կողմը պետք է հիմնավորված պատասխան տա իրանական թիմի առաջարկներին»: