Իրանի Քուհռանգ շրջանի մերձակա տարածքում անօդաչու թռչող սարք է կործանվել
https://parstoday.ir/hy/news/iran-i157826-Իրանի_Քուհռանգ_շրջանի_մերձակա_տարածքում_անօդաչու_թռչող_սարք_է_կործանվել
Որոշ լրատվական աղբյուրների փոխանցմամբ՝ Իրանի կենտրոնական մասում գտնվող Քուհռանգ շրջանի Միհեհ գյուղում անօդաչու թռչող սարք է կործանվել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 05, 2021 14:08 Asia/Tehran

Որոշ լրատվական աղբյուրների փոխանցմամբ՝ Իրանի կենտրոնական մասում գտնվող Քուհռանգ շրջանի Միհեհ գյուղում անօդաչու թռչող սարք է կործանվել։

Ինչպես հաղորդում է  Iran  Press   լրատվական գործակալությունը, Իրանի Չահարմահալ և Բախտիարի նահանգի  Քուհռանգ շրջանի Միհեհ գյուղում անօդաչու թռչող սարք է կործանվել:

Տեղի բնակիչները դիտել են  անօդաչու թռչող սարքի կործանումը և այդ կապակցությամբ տեսանյութ են  հրապարակել, որում երևում է թե ինչպես է ուղղաթիռը անօդաչու թռչող սարքը տեղափոխում  Քուհռանգ շրջանի Միհեհ գյուղում:

Չհաստատված տեղեկությունների համաձայն՝  վթարի  ենթարկված ԱԹՍ-ն  սկզբում  ուղղաթիռով իջեցվել է բարձրությունից, ապա բեռնատարով տեղափոխվել  է դեպքի վայրից։

Նկարներում պատկերված թռչող սարքը նման է իրանական  Սիմորղ անօդաչու թռչող սարքին և ամերիկյան RQ-170-ին։