Ռայիսի. Իրանն աջակցում է Պարսից ծոցի երկրների անվտանգությանը
https://parstoday.ir/hy/news/iran-i157898-Ռայիսի._Իրանն_աջակցում_է_Պարսից_ծոցի_երկրների_անվտանգությանը
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ասել է.«Տարածաշրջանի երկրների անվտանգությունը փոխկապակցված է, և Իրանն աջակցում է Պարսից ծոցի սահմանակից երկրների անվտանգությանը»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 06, 2021 12:41 Asia/Tehran

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ասել է.«Տարածաշրջանի երկրների անվտանգությունը փոխկապակցված է, և Իրանն աջակցում է Պարսից ծոցի սահմանակից երկրների անվտանգությանը»։

Երկուշաբթի օրը, ԱՄԷ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական շեյխ Թահնուն բին Զայեդ Ալ Նահյանի հետ հնդիպման ժամանակ, անդրադառնալով երկու երկրների բարեկամական հարաբերությունների պատմության, Սեյեդ Էբրահիմ Ռայիսին ասել է.«Տարածաշրջանի երկրների հետ լավ հարաբերությունները նոր կառավարության արտաքին քաղաքական առաջնահերթություններից են, և այդ պատճառով, մենք ողջունում ենք ԱՄԷ-ի հետ հարաբերությունների զարգացումը»։

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը հավելել է.«Իրանի և ԱՄԷ-ի՝ երկու մուսուլման երկրների հարաբերություններում որեւէ խոչընդոտ չպետք է լինի, և այդ հարաբերությունների վրա չպետք է ազդեն օտարների միջամտությունները»։

Նախագահը հավելել է.«Սիոնիստները տարածաշրջանում հետապնդում են իրենց չարաբաստիկ նպատակները և ցանկացած վայր, որտեղ կարողանում են հենարան գտնել,  վերածում են էքսպանսիոնիզմի ու խռովության գործիքի, ուստի տարածաշրջանի երկրները պետք է զգույշ լինեն»:

ԱՄԷ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդականն ասել է.«Մենք այս տարածաշրջանի երկրներն ենք և ունենք մեկ ճակատագիր, ուստի երկու երկրների հարաբերությունների զարգացումը մեր օրակարգում է, և մենք պատրաստ ենք զարգացնել համագործակցությունն Իրանի հետ»։