Ռայիսի. Իրան-Սիրիա հարաբերությունները ռազմավարական են
Իրանի նախագահը Իրան-Սիրիա հարաբերություններն անվանել է ռազմավարական և ընդգծել երկու երկրների միջև հարաբերությունների ամուր հիմքերի ամրապնդման անհրաժեշտությունը հատկապես տնտեսական և առևտրային ոլորտներում։
Երկուշաբթի օրը Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ ալ-Մեղդադի հետ հանդիպման ժամանակ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին տարածաշրջանում և Սիրիաում օտար ուժերի շարունակական անօրինական ներկայությունը վտանգավոր է անվանել տարածաշրջանի անվտանգության և կայունության համար և ասել.«ԻԼԻՊ-ը ստեղծվել է ամերիկացիների կողմից, և այսօր ԻԼԻՊ-ի և ԱՄՆ-ի ներկայությունն ամենուր տարածաշրջանում մեծ վտանգ կպատճառի ժողովուրդների անվտանգության, կայունության և հարմարավետության համար»:
Նա հավելել է.«Մեծ նահատակներ, ինչպիսիք են գեներալ Հաջ Ղասեմ Սոլեյմանին, Միացյալ Նահանգներին և տարածաշրջանում նրա վստահված խմբավորումներին, այդ թվում՝ԻԼԻՊ-ին և սիոնիստական ահաբեկչությանը կաթվածահառ արեցին»:
Անդրադառանալով Սիրիայի տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը՝ Ռաիսին ասել է.«Երկրների ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության անտեսումն ընդունելի չէ, և սիրիացի ժողովուրդը, անշուշտ, չի հանդուրժի դա»:
Ֆեյսալ ալ-Մեղդադը նշել է, որ նահատակ Սոլեյմանիի արյունը երաշխավորում է երկու ժողովուրդների միջև խորը կապը հավելելով.«Տարածաշրջանի որոշ երկրների հետ հարաբերություններում ԱՄՆ-ն օգտագործում է ամենաարատավոր մեթոդները և անարգելով և նվաստացնելով նրանց փորձում է սիոնիստների հեգեմոնիան հաստատել տարածաշրջանում»: