Իրանն ու Պակիստանը համաձայնագիր են կնքել ահաբեկչության և թմրամիջոցների դեմ պայքարի ոլորտում
https://parstoday.ir/hy/news/iran-i157942-Իրանն_ու_Պակիստանը_համաձայնագիր_են_կնքել_ահաբեկչության_և_թմրամիջոցների_դեմ_պայքարի_ոլորտում
Իրանի Իսլամական Հանրապետության իրավապահ ուժերի ոստիկանապետը հայտարարել է Իրանի և Պակիստանի միջև ահաբեկչության և թմրամիջոցների դեմ պայքարի ոլորտում համաձայնագրի ստորագրաման մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 07, 2021 07:35 Asia/Tehran

Իրանի Իսլամական Հանրապետության իրավապահ ուժերի ոստիկանապետը հայտարարել է Իրանի և Պակիստանի միջև ահաբեկչության և թմրամիջոցների դեմ պայքարի ոլորտում համաձայնագրի ստորագրաման մասին։

Իրանի Իսլամական Հանրապետության իրավապահ ուժերի ոստիկանապետ, գեներալ Մոհամմադ Ղանբարին երեքշաբթի օրն Iran Press-ին տված բացառիկ հարցազրույցում Պակիստան կատարած իր այցի մասին ասել է, որ Պակիստանի հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրենի հրավերով է այցելել այդ երկիր և արդյունավետ բանակցություններ են տեղի ունեցել երկու կողմերի միջև։

«Այդ բանակցությունների արդյունքում Իրան-Պակիստան սահմանի երկու կողմերում գտնվող հանցագործները ծանր գին են վճարելու հանցագործությունների դիմաց, իսկ Իրանն ու Պակիստանը ունեն ընդհանուր տեսլական տարբեր հանցագործությունների դեմ պայքարում»,- ասել է ԻԻՀ իրավապահ ուժերի ոստիկանապետը։

Գեներալ Մոհամմադ Ղանբարին հայտարարել է, որ Իսլամաբադ կատարած իր այցի ընթացքում, Իրանի Իսլամական Հանրապետությունը և Պակիստանը լավ պայմանավորվածություններ են ձեռք բերել ահաբեկչության, թմրանյութերի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարելու համար: