Իրանական կինոն ներկայացնող «Հերոս» ֆիլմն առաջադրվել է 2022 թվականի Օսկարի մրցանակաբաշխությանը
Դեկտեմբեր 07, 2021 12:46 Asia/Tehran
Իրանցի կինոռեժիսոր և սցենարիստ Ասղար Ֆարհադի «Հերոս» ֆիլմն ընդգրկվել է «Օսկար»-ի 94-րդ մրցանակաբաշխության «լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգում մրցող ֆիլմերի ցուցակում:
«Հերոս» ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է Կաննի 74-րդ կինոփառատոնում և արժանացել փառատոնի ժյուրիի գլխավոր մրցանակին: Ֆիլմը պատմում է Ռահիմ անունով մի տղամարդու մասին, ով բաժանվել է իր առաջին կնոջից և ունի մի տղա, որը կակազում է:
Պարտքի պատճառով երեք տարի բանտում գտնվող Ռահիմը երկօրյա արձակուրդի ժամանակ փորձում է փոխել իր ճակատագիրը, բայց շուտով հայտնվում է ստերի մեջ:
«Օսկար»-ի 94-րդ մրցանակաբաշխությունը Կինոարվեստի և գիտության ակադեմիայի կողմից կանցկացվի 2022 թվականի մարտի 27-ին, Հոլիվուդի Դոլբի թատրոնում: