Ղալիբաֆի և Էրդողանի հանդիպման առանցքում եղել է տնտեսական հարաբերությունների ամրապնդումը
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը Թուրքիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է երկու երկրների միջև տնտեսական համագործակցության խթանման անհրաժեշտությունը և ասել.«Երկու երկրների համագործակցության համապարփակ փաստաթուղթը վերջնականացման փուլում է, ինչը համարվում է հարաբերությունները զարգացնելու վճռականության խորհրդանիշ»։
Ուրբաթ օրը, Իսլամական համագործակցության կազմակերպության միջխորհրդարանական միության նիստի շրջանակում, Մոհամմադ Բաքեր Ղալիբաֆը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի և խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շանթուբի հետ: Կողմերը քննարկել են երկկողմ հարցեր և տարածաշրջանային խնդիրները:
Անդրադառնալով Հարավային Կովկասում համագործակցության «3+3» ձևաչափին Իրանի աջակցությանը, Ղալիբաֆն ընդգծել է.«Կովկասի բոլոր երկրները պետք է լավ հարաբերություններ ունենան միմյանց հետ, ինչը կարող է նպաստել տարածաշրջանը աճին և զարգացմանը»:
Անդրադառնալով Վիեննայի բանակցություններին, նա նշել է.«Մեծ տերությունները պետք է սովորեն, որ չպետք է իրենց կամքը պարտադրեն այլ երկրներին, և եթե նրանք հարգեն ուրիշների շահերը, այդ դեպքում հնարավոր էհասնել համաձայնության»։
Հանդիպման ժամանակ, Ռեջեբ Թայիբ Էրդողանն ընդգծել է երկու երկրների միջև տնտեսական կապերի ամրապնդման անհրաժեշտությունը և հույս հայտնել, որ միջուկային գործարքի վերակենդանացման շուրջ Վիեննայի բանակցություններն արդար ավարտ կունենան։