Ղալիբաֆի և Էրդողանի հանդիպման առանցքում եղել է տնտեսական հարաբերությունների ամրապնդումը
https://parstoday.ir/hy/news/iran-i158276-Ղալիբաֆի_և_Էրդողանի_հանդիպման_առանցքում_եղել_է_տնտեսական_հարաբերությունների_ամրապնդումը
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը Թուրքիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է երկու երկրների միջև տնտեսական համագործակցության խթանման անհրաժեշտությունը և ասել.«Երկու երկրների համագործակցության համապարփակ փաստաթուղթը վերջնականացման փուլում է, ինչը համարվում է հարաբերությունները զարգացնելու վճռականության խորհրդանիշ»։
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Դեկտեմբեր 10, 2021 13:24 Asia/Tehran

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը Թուրքիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է երկու երկրների միջև տնտեսական համագործակցության խթանման անհրաժեշտությունը և ասել.«Երկու երկրների համագործակցության համապարփակ փաստաթուղթը վերջնականացման փուլում է, ինչը համարվում է հարաբերությունները զարգացնելու վճռականության խորհրդանիշ»։

Ուրբաթ օրը, Իսլամական համագործակցության կազմակերպության միջխորհրդարանական միության նիստի շրջանակում, Մոհամմադ Բաքեր Ղալիբաֆը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի և խորհրդարանի նախագահ  Մուստաֆա Շանթուբի հետ: Կողմերը քննարկել են երկկողմ հարցեր և տարածաշրջանային խնդիրները:

Անդրադառնալով Հարավային Կովկասում համագործակցության «3+3» ձևաչափին Իրանի աջակցությանը, Ղալիբաֆն  ընդգծել է.«Կովկասի բոլոր երկրները պետք է լավ հարաբերություններ ունենան միմյանց հետ, ինչը կարող է նպաստել տարածաշրջանը աճին և զարգացմանը»:

Անդրադառնալով Վիեննայի բանակցություններին, նա նշել է.«Մեծ տերությունները պետք է սովորեն, որ չպետք է իրենց կամքը պարտադրեն այլ երկրներին, և եթե նրանք  հարգեն ուրիշների շահերը, այդ դեպքում հնարավոր էհասնել համաձայնության»։

Հանդիպման ժամանակ, Ռեջեբ Թայիբ Էրդողանն ընդգծել է երկու երկրների միջև տնտեսական կապերի ամրապնդման անհրաժեշտությունը և հույս հայտնել, որ միջուկային գործարքի վերակենդանացման շուրջ Վիեննայի բանակցություններն արդար ավարտ կունենան։