Ղալիբաֆ. Իրան-Թուրքիա համագործակցության համապարփակ փաստաթուղթը կնպաստի տնտեսական զարգացմանը
https://parstoday.ir/hy/news/iran-i158310-Ղալիբաֆ._Իրան_Թուրքիա_համագործակցության_համապարփակ_փաստաթուղթը_կնպաստի_տնտեսական_զարգացմանը
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ասել է. «Հուսով ենք, որ Իրան-Թուրքիա համագործակցության վերաբերյալ համապարփակ փաստաթուղթը վերջնական տեսքի կբերվի նախագահի Իրան այցի ընթացքում, քանի որ այն կկնպաստի տնտեսական զարգացմանը»: ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 11, 2021 05:13 Asia/Tehran

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ասել է. «Հուսով ենք, որ Իրան-Թուրքիա համագործակցության վերաբերյալ համապարփակ փաստաթուղթը վերջնական տեսքի կբերվի նախագահի Իրան այցի ընթացքում, քանի որ այն կկնպաստի տնտեսական զարգացմանը»: ։

Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ պետությունների միության 16-րդ համաժողովին մասնակցելու նպատակով Թուրքիա կատարած երկօրյա այցի ավարտին, ուրբաթ երեկոյան, Թեհրանի օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցում գիշերն ասել է. «Ուղևորությունը տևեց երկու օր և տեղի ունեցավ Թուրքիայի խորհրդարանի նախագահի հրավերով: Այցի շրջանակերում մասնակցել եմ  ԻՀԿ անդամ երկրների միջխորհրդարանական միության 16-րդ համաժողովին»։

Իրանի օրենսդիր մարմնի ղեկավարը նշել է. «Գագաթնաժողովի շրջանակում հանդիպել եմ  Թուրքիայի նախագահի հետ, քննարկելու  առևտրաքաղաքական համագործակցության, հետագա անելիքների և երկու երկրների միջև առևտրի ծավալի բարձրացմանը վերաբերյալ մի շարք հարցեր: