ԻՀՊԿ նավատորմը Բանդար Աբբասում համալրվել է 110 նավակներով
Դեկտեմբեր 11, 2021 07:27 Asia/Tehran
«Աշուրա» դասի արագ հարձակողական 110 նավակներ համալրել են ԻՀՊԿ նավատորմը:
Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս նավակներն ունեն մանևրելու բարձր կարողություն, և հետախուզական ռակետներ ու հրթիռներ արձակելու հնարավորություն:
Իրանցի մասնագետների կողմից կառուցված «Աշուրա» արագընթաց հարձակողական դասի նավակներն այսօրվանից սկսած, առաքելություն կիրականացնեն Մակրանի ափերից և Օմանի ծովից մինչև Պարսից ծոցում գտնվող Արվանդ գետաբերանը։