Իրանի և Ադրբեջանի միջև բանակցություններ են ընթանում՝ տրանսպորտային հաղորդակցությունը դյուրացնելու ուղղությամբ
https://parstoday.ir/hy/news/iran-i158356-Իրանի_և_Ադրբեջանի_միջև_բանակցություններ_են_ընթանում_տրանսպորտային_հաղորդակցությունը_դյուրացնելու_ուղղությամբ
Թեհրանում Ադրբեջանի դեսպանը հայտարարել է տրանսպորտային հաղորդակցությունը դյուրացնելու ուղղությամբ Թեհրանի ու Բաքվի պաշտոնյաների հանդիպումների մսին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 11, 2021 12:12 Asia/Tehran

Թեհրանում Ադրբեջանի դեսպանը հայտարարել է տրանսպորտային հաղորդակցությունը դյուրացնելու ուղղությամբ Թեհրանի ու Բաքվի պաշտոնյաների հանդիպումների մսին:

Iran Press  գործակալությանը տված հարցազրույցում, Ալի Ալիզադեն  ասել է.«ԻԻՀ և Ադրբեջանի  առաջիկա հանդիպումներում կքննարկվի Աստարաչայ գետի վրա հետիոտնային  և ավտոմոբիլային կամուրջների կառուցման հարցը»:

Ալի Ալիզադեն ասել է.«Այս կամուրջներն Իրանին և Ադրբեջանին թույլ կտան դյուրացնել երկկողմ երթևեկությունը»:

Անդրադառնալով Աշխաբադում Իրանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը՝ Թեհրանում Ադրբեջանի  դեսպանն ասել է. «Երկու կողմերն ընդգծել են հարաբերությունների խորացումն ու զարգացումը, և այդ կապակցությամբ համապատասխան հրահանգներ են տրվել երկու երկրների դեսպաններին»։

Ալի Ալիզադեն ասել է.«Իրանի  և Ադրբեջանի համատեղ հանձնաժողովների ղեկավարների հանդիպումը վկայում է այն մասին, որ երկու երկրները հակված են զարգացնելու հարաբերությունները»: