ԻՀՊԿ գլխավոր հրամանատար. Իրանի ուժն ամրապնդվում է նպակաուղղված և խելացի ռազմավարության միջոցով
https://parstoday.ir/hy/news/iran-i158360-ԻՀՊԿ_գլխավոր_հրամանատար._Իրանի_ուժն_ամրապնդվում_է_նպակաուղղված_և_խելացի_ռազմավարության_միջոցով
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարը հայտարարել է.«Իրանի ուժն ամրապնդվում է նպակաուղղված և խելացի ռազմավարության միջոցով»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 11, 2021 13:15 Asia/Tehran

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարը հայտարարել է.«Իրանի ուժն ամրապնդվում է նպակաուղղված և խելացի ռազմավարության միջոցով»։

«Թասնիմ» գործակալության հաղորդման համաձայն, ԻՀՊԿ գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին, շաբաթ օրը Իրանի հարավային Բանդար Աբբասում  կորպուսի ռազմածովային ուժերը 110 արագընթաց նավերով և հրթիռային կայաններով համալրման արարողության ժամանակ ասել է.«Իրանի Իսլամական Հանրապետությունն ընդլայնում է իր պաշտպանական հզորությունը՝ չնայած ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից սահմանված կոշտ պատժամիջոցներին»:

Ընդգծելով, որ իսլամական երկրներն անկախ չեն դառնա, քանի դեռ չեն հասել անկախության և գիտատեխնիկական բարձր հեղինակության, նա հավելել է.«Իսլամական Իրանը ճնշող պատժամիջոցները չեզոքացնելու ռազմավարությամբ իրական անկախության ճանապարհին է»: