Իրանը և Ադրբեջանը համագործակցում են սահմաններին անվտանգության հաստատման գործում
https://parstoday.ir/hy/news/iran-i158364-Իրանը_և_Ադրբեջանը_համագործակցում_են_սահմաններին_անվտանգության_հաստատման_գործում
Բաքվում ԻԻՀ դեսպանն ասել է.«Երկու երկրների բարձր մակարդակով համագործակցության շնորհիվ, Իրանի և Ադրբեջանի սահմաններին հաստատվել է անվտանգություն»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 11, 2021 13:25 Asia/Tehran

Բաքվում ԻԻՀ դեսպանն ասել է.«Երկու երկրների բարձր մակարդակով համագործակցության շնորհիվ, Իրանի և Ադրբեջանի սահմաններին հաստատվել է անվտանգություն»։

Սեյյեդ Աբբաս Մուսավին Iran Press լրատվական գործակալությանը  տված հարցազրույցում ասել է. «Իրանի և Ադրբեջանի միջև ամենաապահով սահմաններից մեկում անվտանգություն է հաստատվել՝  երկու երկրների համագործակցության և սահմանային հարաբերությունների շնորհիվ»:

Մուսավին հավելել է.«Երկու երկրների սահմանապահները շփվում են միմյանց հետ, և եթե որևէ խնդիր առաջանա, կամ որևէ  մեկը փորձի չարտոնված մուտք գործել սահմաններից ներս, կողմերը անպայման միասնաբար կլուծեն խնդիրը»:

Ադրբեջանում Իրանի դեսպանը հստակեցրել է. «Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո ձեռք բերված համաձայնագրով Իրանի և Ադրբեջանի համատեղ սահմաններին ավելացվել է մոտ 132 կիլոմետր, և նույն համամասնությամբ երկու երկրները մտադիր են որպես խաղաղության, բարեկամության և համագործակցության սահմաններ, ամրապնդել իրենց սահմանների անվտանգությունը»: