Իրանը պատրաստ է էլեկտրաէներգիա փոխանակել հարեւան երկրների հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i158478-Իրանը_պատրաստ_է_էլեկտրաէներգիա_փոխանակել_հարեւան_երկրների_հետ
Իրանը պատրաստ է էլեկտրաէներգիա փոխանակել Հայաստանի, Աֆղանստանի, Թուրքմենստանի, Իրաքի, Ադրբեջանի ու Թուրքիայի հետ: Այդ մասին հայտարարել է Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրիբիյանը, հաղորդում է ԻՌՆԱ-ն:
(last modified 2026-05-24T13:43:28+00:00 )
Դեկտեմբեր 12, 2021 16:05 Asia/Tehran
  • Իրանը պատրաստ է էլեկտրաէներգիա փոխանակել հարեւան երկրների հետ

Իրանը պատրաստ է էլեկտրաէներգիա փոխանակել Հայաստանի, Աֆղանստանի, Թուրքմենստանի, Իրաքի, Ադրբեջանի ու Թուրքիայի հետ: Այդ մասին հայտարարել է Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրիբիյանը, հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Հարեւան երկրների հետ Իրանի էլեկտրացանցի ընդլայնումը էլեկտրաէներգիայի փոխանակման ու արտահանման նպատակով էներգետիկայի նախարարության առաջնահերթություններից մեկն է:

Իրանի էներգետիկայի նախարարը ներկայացրել է Ռուսաստանի հետ երկրի էլեկտրական ցանցերը սինխրոնիզացիայի եւ Պարսից ծոցի երկրների էլեկտրացանցերին ստորջրյա մալուխի միջոցով միանալու փորձը:

Նա հայտարարել է F դասի տուրբինի արտադրության մասին՝ նշելով, որ Իրանն աշխարհում սակավաթիվ երկրներից մեկն է, որն արտադրում է էլեկտրասարքավորում, տուրբիններ, գեներատորներ եւ այլն սարքավորումներ բարձրագույն տեխնոլոգիական մակարդակում: