Իրանի բանակի գլխավոր հրամանատար. Սիոնիստական ​​ռեժիմի անհեթեթ հայտարարությունները վախի հետևանք են
https://parstoday.ir/hy/news/iran-i158482-Իրանի_բանակի_գլխավոր_հրամանատար._Սիոնիստական_ռեժիմի_անհեթեթ_հայտարարությունները_վախի_հետևանք_են
ԻԻՀ բանակի գլխավոր հրամանատարը հայտարարել է. «Սիոնիստական ​​տխրահռչակ ռեժիմի ղեկավարները գիտեն, որ եթե փորձեն իրենբց անհեթեթ հայտարարությունները վերածել գործի, համարժեք պատասխան կստանան»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 13, 2021 04:14 Asia/Tehran
  • Իրանի բանակի գլխավոր հրամանատար. Սիոնիստական ​​ռեժիմի անհեթեթ հայտարարությունները վախի հետևանք են

ԻԻՀ բանակի գլխավոր հրամանատարը հայտարարել է. «Սիոնիստական ​​տխրահռչակ ռեժիմի ղեկավարները գիտեն, որ եթե փորձեն իրենբց անհեթեթ հայտարարությունները վերածել գործի, համարժեք պատասխան կստանան»:

Սեյեդ Աբդոլրահիմ Մուսավին կիրակի օրը ՌԾՈՒ հնարավորությունների և նվաճումների ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ հայտարարել է. «Իրանի բոլոր զինված ուժերի, այդ թվում՝ նավատորմի գործողություններն անորոշության մեջ են դրել իմպերիալիստական տերություններին և  վերջերս նրանց առաջնորդները խոստովանել են, որ չեն կարող կանգնեցնել Իրանի առաջընթացը»:

ԻԻՀ բանակի գլխավոր հրամանատարն ընդգծել է, որ ռազմածովային ուժերի  առաջընթացը  շարունակվելու է: Նա հավելել է. «Պատժամիջոցները վաղուց որևէ ազդեցություն չունեն զինված ուժերի վրա և այդ ուժերի  առաքելություններն իրականացվում են՝ հենվելով ներքին հնարավորությունների վրա»։