Իրանի բանակի գլխավոր հրամանատար. Սիոնիստական ռեժիմի անհեթեթ հայտարարությունները վախի հետևանք են
ԻԻՀ բանակի գլխավոր հրամանատարը հայտարարել է. «Սիոնիստական տխրահռչակ ռեժիմի ղեկավարները գիտեն, որ եթե փորձեն իրենբց անհեթեթ հայտարարությունները վերածել գործի, համարժեք պատասխան կստանան»:
Սեյեդ Աբդոլրահիմ Մուսավին կիրակի օրը ՌԾՈՒ հնարավորությունների և նվաճումների ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ հայտարարել է. «Իրանի բոլոր զինված ուժերի, այդ թվում՝ նավատորմի գործողություններն անորոշության մեջ են դրել իմպերիալիստական տերություններին և վերջերս նրանց առաջնորդները խոստովանել են, որ չեն կարող կանգնեցնել Իրանի առաջընթացը»:
ԻԻՀ բանակի գլխավոր հրամանատարն ընդգծել է, որ ռազմածովային ուժերի առաջընթացը շարունակվելու է: Նա հավելել է. «Պատժամիջոցները վաղուց որևէ ազդեցություն չունեն զինված ուժերի վրա և այդ ուժերի առաքելություններն իրականացվում են՝ հենվելով ներքին հնարավորությունների վրա»։