Իրանական «Հերոս» ֆիլմը ներկայացվել է 2022թ. «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությանը
https://parstoday.ir/hy/news/iran-i158544-Իրանական_Հերոս_ֆիլմը_ներկայացվել_է_2022թ._Ոսկե_գլոբուս_մրցանակաբաշխությանը
Իրանական «Հերոս» ֆիլմ 2022 թվականի «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» (ոչ անգլալեզու) անվանակարգի հինգ հավակնորդներից մեկն է։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 14, 2021 04:52 Asia/Tehran

Իրանական «Հերոս» ֆիլմ 2022 թվականի «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» (ոչ անգլալեզու) անվանակարգի հինգ հավակնորդներից մեկն է։

Ըստ ISNA-ի՝ HFPA-ն (Hollywood Foreign Press Association) հրապարակել է «Ոսկե գլոբուս» 79-րդ մրցանակաբաշխության հավակնորդների ցուցակը: Ասղար Ֆարհադիի  «Հերոս»-ը ներառվել է լավագույն արտասահմանյան ֆիլմի  5 հավակնորդների ցուցակում:

«Հերոսը» 2021 թ. Կաննի 74-րդ կինոփառատոնի մրցութային բաժնում արժանացել է  ժյուրիի գլխավոր մրցանակին։

Ֆիլմը նաև արժանացել է Asia Pacific Screen Awards- ի «Լավագույն ռեժիսոր» մրցանակին և  ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհրդի (NBR)՝ «Լլավագույն արտասահմանյան ֆիլմ»  և «Տարվա լավագույն սցենար» մրցանակներին:

Կինոյի և հեռուստատեսության 79-րդ «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2022 թվականի հունվարի 9-ին։