Իրանական «Հերոս» ֆիլմը ներկայացվել է 2022թ. «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությանը
Իրանական «Հերոս» ֆիլմ 2022 թվականի «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» (ոչ անգլալեզու) անվանակարգի հինգ հավակնորդներից մեկն է։
Ըստ ISNA-ի՝ HFPA-ն (Hollywood Foreign Press Association) հրապարակել է «Ոսկե գլոբուս» 79-րդ մրցանակաբաշխության հավակնորդների ցուցակը: Ասղար Ֆարհադիի «Հերոս»-ը ներառվել է լավագույն արտասահմանյան ֆիլմի 5 հավակնորդների ցուցակում:
«Հերոսը» 2021 թ. Կաննի 74-րդ կինոփառատոնի մրցութային բաժնում արժանացել է ժյուրիի գլխավոր մրցանակին։
Ֆիլմը նաև արժանացել է Asia Pacific Screen Awards- ի «Լավագույն ռեժիսոր» մրցանակին և ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհրդի (NBR)՝ «Լլավագույն արտասահմանյան ֆիլմ» և «Տարվա լավագույն սցենար» մրցանակներին:
Կինոյի և հեռուստատեսության 79-րդ «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2022 թվականի հունվարի 9-ին։