Գեղեցիկ Իրանը-Իրանի ամենաերազային անտառային ճանապարհն աշնան եղանակին
https://parstoday.ir/hy/news/iran-i158586-Գեղեցիկ_Իրանը_Իրանի_ամենաերազային_անտառային_ճանապարհն_աշնան_եղանակին
Իրանի հյուսիսում գտնվող Խալխալ-Ասալեմ ճանապարհը պարզապես անտառային ճանապարհ չէ: Այն անտառի, հարթավայրի, ծաղկանոցի, ջրվեժի ու լճի համադրություն է: Ամենագեղեցիկ բնական գրավչությունների համադրություն, որոնք շարվել են իրար կողքի, ցանկացած դիտողի հիացնելու համար:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Դեկտեմբեր 14, 2021 13:36 Asia/Tehran

Իրանի հյուսիսում գտնվող Խալխալ-Ասալեմ ճանապարհը պարզապես անտառային ճանապարհ չէ: Այն անտառի, հարթավայրի, ծաղկանոցի, ջրվեժի ու լճի համադրություն է: Ամենագեղեցիկ բնական գրավչությունների համադրություն, որոնք շարվել են իրար կողքի, ցանկացած դիտողի հիացնելու համար:

Այս ճանապարհն իր  լեռնային կլիմայի և անտառային բնության շնորհիվ, հայտնի է որպես Իրանի ամենաերազային անտառային ճանապարհը։ Վայրի բնությունը,  անտառային գեղեցկությունները, ավանդական  կյանքը, անարատ մեղրի արտադրությունը, ջրվեժներն ու լճերը, ծաղիկների և հազվագյուտ բույսերի հսկայական հարթավայրերը  այն առանձնահատկություններն են, որոնք  գրավում են զբոսաշրջիկներին վայելելու  70 կմ երկարությամբ ճանապարհի հրաշալիքները: