Գեղեցիկ Իրանը-Իրանի ամենաերազային անտառային ճանապարհն աշնան եղանակին
Դեկտեմբեր 14, 2021 13:36 Asia/Tehran
Իրանի հյուսիսում գտնվող Խալխալ-Ասալեմ ճանապարհը պարզապես անտառային ճանապարհ չէ: Այն անտառի, հարթավայրի, ծաղկանոցի, ջրվեժի ու լճի համադրություն է: Ամենագեղեցիկ բնական գրավչությունների համադրություն, որոնք շարվել են իրար կողքի, ցանկացած դիտողի հիացնելու համար:
Այս ճանապարհն իր լեռնային կլիմայի և անտառային բնության շնորհիվ, հայտնի է որպես Իրանի ամենաերազային անտառային ճանապարհը։ Վայրի բնությունը, անտառային գեղեցկությունները, ավանդական կյանքը, անարատ մեղրի արտադրությունը, ջրվեժներն ու լճերը, ծաղիկների և հազվագյուտ բույսերի հսկայական հարթավայրերը այն առանձնահատկություններն են, որոնք գրավում են զբոսաշրջիկներին վայելելու 70 կմ երկարությամբ ճանապարհի հրաշալիքները: