Կարևորվել է Իրանի և Գերմանիայի միջև երկկողմ համագործակցության ընդլայնումը
https://parstoday.ir/hy/news/iran-i158654-Կարևորվել_է_Իրանի_և_Գերմանիայի_միջև_երկկողմ_համագործակցության_ընդլայնումը
ԻԻՀ նախագահն ընդգծել է. «Թեհրանը և Բեռլինը կարող են օգտակար համագործակցություն ունենալ՝ հիմնված՝ փոխադարձ հարգանքի և փոխադարձ հետաքրքրության վրա»:
(last modified 2026-04-14T14:06:30+00:00 )
Դեկտեմբեր 15, 2021 06:42 Asia/Tehran
  • Կարևորվել է Իրանի և Գերմանիայի միջև երկկողմ համագործակցության ընդլայնումը

ԻԻՀ նախագահն ընդգծել է. «Թեհրանը և Բեռլինը կարող են օգտակար համագործակցություն ունենալ՝ հիմնված՝ փոխադարձ հարգանքի և փոխադարձ հետաքրքրության վրա»:

Սեյեդ Էբրահիմ Ռայիսին, երեքշաբթի օրը  Օլաֆ Շուլցին հղած ուղերձում, վերջինիս շնորհավորել է Գերմանիայի կանցլերի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։

Ուղերձում ամսնավորապես ասված է. «Իրանի  և Գերմանիայի պատմական հարաբերությունները, որոնք ավելի քան հարյուր հիսուն տարեկան են և հիմնված են մեծ ու բազմազան կարողությունների վրա, արժեքավոր ժառանգություն են ապահովել երկու ժողովուրդների միջև քաղաքակիրթ քաղաքական, տնտեսական և մշակութային հարաբերությունների հետագա զարգացման համար»:

Ընդգծելով աշխարհի բոլոր երկրների, հատկապես Գերմանիայի հետ առավելագույն փոխգործակցության ԻԻՀ վճռականությունը՝ Ռաիսին հույս է հայտնել, որ երկու երկրների հարաբերությունները կընդլայնվեն: