Ծանոթանանք Իրանի կենտրոնում գտնվող «Աստծու քաղաք»-ի հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i158702-Ծանոթանանք_Իրանի_կենտրոնում_գտնվող_Աստծու_քաղաք_ի_հետ
Յազդ նահանգն Իրանի կենտրոնական նահանգներից է, որի կենտրոնը համանուն քաղաքն է: Յազդ բառացի նշանակում է մաքուր և սուրբ, իսկ Յազդ քաղաքը նշանակում է նաև Աստծու քաղաք և սրբազան երկրամաս:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 15, 2021 12:51 Asia/Tehran

Յազդ նահանգն Իրանի կենտրոնական նահանգներից է, որի կենտրոնը համանուն քաղաքն է: Յազդ բառացի նշանակում է մաքուր և սուրբ, իսկ Յազդ քաղաքը նշանակում է նաև Աստծու քաղաք և սրբազան երկրամաս:

Յազդ նահանգն իր օգտակար հանածոների և պաշարների  շնորհիվ, անվանում են «հանքերի դրախտ»։ Քաղաքի արդյունաբերական ստորաբաժանումների արտադրանքի մեծ մասը կազմում են տեքստիլը, կերամիկական սալիկները և մեքենագործ գորգերը։

Յազդ նահանգը պատմական  երկրամաս է, որի ճանապարհների դժվարանցանելիությունը և  ջրային ռեսուրսների  սահմանափակությունը, պատմության ընթացքում եղել են հիմնական խոչընդոտները՝ տարածաշրջանի որոշ մեծ ու փոքր իշխանությունների կողմից այս տարածքը նվաճելու համար: