Ռայիսին կարևորել է Իրանի և Հունգարիայի համատեղ հանձնաժողովի ձևավորումը
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ընդգծել է Իրանի և Հունգարիայի միջև տնտեսական և քաղաքական փոխգործակցությունների զարգացմանն ուղղված համատեղ հանձնաժողովի ձևավորման անհրաժեշտությունը:
Հինգշաբթի օրը, Հունգարիայի արտգործնախարար Պիտեր Սիարտոյի հետ հանդիպման ժամանակ, Սեյեդ Էբրահիմ Ռայիսին ասել է.«Իրանի և Հունգարիայի հարաբերությունները բավարար մակարդակում չեն, և մենք կարող ենք երկկողմ համագործակցության միջոցով հարաբերությունները հասցնել ընդունելի մակարդակի»:
Նշելով, որ ահաբեկչության, թմրամիջոցների և կազմակերպված հանցավորության ոլորտում երկու երկրի համագործակցությունն արդյունավետ է տարածաշրջանի և աշխարհի անվտանգության համար, ԻԻՀ նախագահն ասել է.«Իրանն իրական պայքար է մղում ահաբեկչության դեմ, բայց ոմանք միայն ձևական են պայքարում ահաբեկչության դեմ»:
Պիտեր Սիարտոն ասել է.«Մենք ջանքեր կգործադրենք Թեհրանի և Բուդապեշտի հարաբերությունների մակարդակը բարձրացնելու ուղղությամբ»։