Ռայիսին կարևորել է Իրանի և Հունգարիայի համատեղ հանձնաժողովի ձևավորումը
https://parstoday.ir/hy/news/iran-i158834-Ռայիսին_կարևորել_է_Իրանի_և_Հունգարիայի_համատեղ_հանձնաժողովի_ձևավորումը
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ընդգծել է Իրանի և Հունգարիայի միջև տնտեսական և քաղաքական փոխգործակցությունների զարգացմանն ուղղված համատեղ հանձնաժողովի ձևավորման անհրաժեշտությունը:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Դեկտեմբեր 16, 2021 14:43 Asia/Tehran

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ընդգծել է Իրանի և Հունգարիայի միջև տնտեսական և քաղաքական փոխգործակցությունների զարգացմանն ուղղված համատեղ հանձնաժողովի ձևավորման անհրաժեշտությունը:

Հինգշաբթի օրը, Հունգարիայի արտգործնախարար Պիտեր Սիարտոյի հետ հանդիպման  ժամանակ, Սեյեդ Էբրահիմ Ռայիսին  ասել է.«Իրանի և Հունգարիայի հարաբերությունները բավարար մակարդակում  չեն, և մենք կարող ենք երկկողմ համագործակցության միջոցով հարաբերությունները հասցնել ընդունելի մակարդակի»:

Նշելով, որ ահաբեկչության, թմրամիջոցների և կազմակերպված հանցավորության ոլորտում երկու երկրի համագործակցությունն արդյունավետ է տարածաշրջանի և աշխարհի անվտանգության համար, ԻԻՀ նախագահն ասել է.«Իրանն իրական  պայքար  է մղում ահաբեկչության դեմ, բայց ոմանք միայն ձևական են պայքարում ահաբեկչության դեմ»:

Պիտեր Սիարտոն ասել է.«Մենք ջանքեր կգործադրենք Թեհրանի և Բուդապեշտի հարաբերությունների մակարդակը բարձրացնելու ուղղությամբ»։