Իրանական գեղագրություն՝ հնագույն արվեստ
https://parstoday.ir/hy/news/iran-i158882-Իրանական_գեղագրություն_հնագույն_արվեստ
Իրանի մշակութային և իսլամական առաջնորդության նախարարության արվեստի գլխավոր տնօրենը մի ուղերձում հայտարարել է.«Իրանական գեղագրությունը հնագույն արվեստ է»։
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Դեկտեմբեր 17, 2021 12:55 Asia/Tehran

Իրանի մշակութային և իսլամական առաջնորդության նախարարության արվեստի գլխավոր տնօրենը մի ուղերձում հայտարարել է.«Իրանական գեղագրությունը հնագույն արվեստ է»։

Հադի Մոզաֆարին շնորհավորական ուղերձ է հղել իրանական գեղագրությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում գրանցվելու կապակցությամբ, որում ասված է. «Իրանական գեղագրությունն իր բոլոր ճյուղերով, բացի վիզուալ արվեստին բնորոշ գեղեցկությունից, համարվում է հնագույն արվեստներից»:

Ուղերձում ասվում է.«Իրանի ոչ նյութական մշակութային ժառանգությունը մարդկության մշակութային հարստության մի մասնիկն է, որը չի սահմանափակվում Իրանի տարածքով: Այս  գեղեցիկ և հարուստ մշակույթը ճանաչված է ողջ աշխարհում»:

Վերջերս,  ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում գրանցվել են իրանական 16 այլ մշակութային ծեսեր, հմտություններ, կատարողական արվեստի ճյուղեր և այլն: