Ցավակցություն Մոհամմեդ մարգարեի դստեր՝ Ֆաթիմա Զահրայի նահատակության տարելիցի կապակցությամբ
Այսօր լուսնային հիջրաթի 1443 թվականի Ջամադի ալ Սանի ամսի 13, որն համընկնում է 2021 թվականի դեկտեմբերի 18-ին, ավանդույթի համաձայն, իսլամի սուրբ մարգարե Մոհամմեդի դստեր և իմամ Ալիի կնոջ Ֆաթեմե Զահրայի նահատակության տարելիցն է։
Ֆաթիմա Զահրան, հոր՝ մեծ մարգարեի շնորհիվ, փոքր հասակից ծանոթացել է աստվածային վեհ գիտելիքներին:
Ֆաթիմա Զահրան իր ողջ կյանքում ամենագեղեցիկ կերպով դրսևորեց առատաձեռնություն, անձնազոհություն, ներողամտություն, համբերատարություն, գոհունակություն, երկրպագեց Աստծուն և աջակցեց իր ենթականերին աջակցություն: Նա դաստիարակեց շիաների երկրորդ և երրորդ առաջնորդներ իմամ Հասանի և իմամ Հոսեյնի նման պատմություն կերտող մեծ մարդկանց:
ԻԻՀ ռադիոհեռուստատեսությունը աշխարհի բոլոր մուսուլմաններին ու ազատատենչներին ցավակցություն է հայտնում իսլամի մեծ մարգարեի դստեր՝ Ֆաթիմա Զահրայի նահատակության կապակցությամբ :