Յալդա տոնի ավանդույթների պահպանման ցուցահանդես Թավրիզում
Թավրիզի միջազգային ցուցահանդեսների մշտական վայրում անցկացվում է Յալդայի ազգային ավանդույթների ցուցահանդեսը, որին մասնակցում են Արևելյան և Արևմտյան Ատրպատական, Արդաբիլ, Քուրդիստան, Ֆարս, Սպահան նահանգները:
Ըստ Iran Press News-ի, այս ցուցահանդեսը նպատակ ունի ներկայացնել Յալդայի ազգային ավանդույթները: Ցուցահանդեսի ընթացքում վաճառվում են տարբեր տեսակի ընկույզներ, մրգեր և խորհրդանիշեր, որոնք դրվում են Յալդայի գիշերվա սեղանին: Ցուցահանդեսն անցկացվում է դեկտեմբերի 14-ից 20-ը, Թավրիզի միջազգային ցուցահանդեսային կենտրոնում: Դեկտեմբերի 21-ին տարվա ամենաերկար գիշերն որն Իրանում կոչվում է Յալդայի գիշեր, իսկ Յալդայի գիշերը կամ Շաբե Չելլե հնագույն ավանդույթը նշվում է ընտանիքի բոլոր անդամների ներկայությամբ։
Շաբե Չելլեն կամ Յալդան ունի 7000 տարվա պատմություն և այս գիշերվա հնագույն ավանդույթների ու սովորույթների պատմությունը փոխվել է ժամանակի ընթացքում:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio