Յալդա տոնի ավանդույթների պահպանման ցուցահանդես Թավրիզում
https://parstoday.ir/hy/news/iran-i159034-Յալդա_տոնի_ավանդույթների_պահպանման_ցուցահանդես_Թավրիզում
Թավրիզի միջազգային ցուցահանդեսների մշտական ​​վայրում անցկացվում է Յալդայի ազգային ավանդույթների ցուցահանդեսը, որին մասնակցում են Արևելյան և Արևմտյան Ատրպատական, Արդաբիլ, Քուրդիստան, Ֆարս, Սպահան նահանգները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 19, 2021 08:24 Asia/Tehran

Թավրիզի միջազգային ցուցահանդեսների մշտական ​​վայրում անցկացվում է Յալդայի ազգային ավանդույթների ցուցահանդեսը, որին մասնակցում են Արևելյան և Արևմտյան Ատրպատական, Արդաբիլ, Քուրդիստան, Ֆարս, Սպահան նահանգները:

Ըստ Iran Press News-ի, այս ցուցահանդեսը նպատակ ունի ներկայացնել Յալդայի ազգային ավանդույթները:  Ցուցահանդեսի ընթացքում վաճառվում են տարբեր տեսակի ընկույզներ, մրգեր և խորհրդանիշեր, որոնք դրվում են  Յալդայի գիշերվա սեղանին: Ցուցահանդեսն անցկացվում է դեկտեմբերի 14-ից 20-ը, Թավրիզի միջազգային ցուցահանդեսային կենտրոնում:  Դեկտեմբերի 21-ին  տարվա ամենաերկար գիշերն որն Իրանում կոչվում է Յալդայի գիշեր, իսկ Յալդայի գիշերը կամ Շաբե Չելլե հնագույն ավանդույթը նշվում է ընտանիքի բոլոր անդամների ներկայությամբ։

Շաբե Չելլեն կամ Յալդան ունի 7000 տարվա պատմություն և այս գիշերվա հնագույն ավանդույթների ու սովորույթների պատմությունը փոխվել է ժամանակի ընթացքում:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio