Իսլամաբադում հանդիպել են Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները
https://parstoday.ir/hy/news/iran-i159066-Իսլամաբադում_հանդիպել_են_Իրանի_և_Ադրբեջանի_արտգործնախարարները
Իսլամաբադում տեղի է ունեցել Իրանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Նրանք մտքեր են փոխանակել երկու երկրների միջև համագործակցության վերջին զարգացումների շուրջ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 19, 2021 13:35 Asia/Tehran
  • Իսլամաբադում հանդիպել են Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները

Իսլամաբադում տեղի է ունեցել Իրանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Նրանք մտքեր են փոխանակել երկու երկրների միջև համագործակցության վերջին զարգացումների շուրջ։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում Իսլամական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների հանդիպման շրջանակում, Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահյանը հանդիպել է իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել հարաբերությունների զարգացող ընթացքի կապակցությամբ, ինչպես նաև քննարկել են երկու երկրների միջև համագործակցության վերջին զարգացումները։