Իսլամաբադում հանդիպել են Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները
Դեկտեմբեր 19, 2021 13:35 Asia/Tehran
Իսլամաբադում տեղի է ունեցել Իրանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Նրանք մտքեր են փոխանակել երկու երկրների միջև համագործակցության վերջին զարգացումների շուրջ։
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում Իսլամական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների հանդիպման շրջանակում, Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահյանը հանդիպել է իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել հարաբերությունների զարգացող ընթացքի կապակցությամբ, ինչպես նաև քննարկել են երկու երկրների միջև համագործակցության վերջին զարգացումները։
Պիտակ