Ամիր Աբդոլլահյանն ու Իմրան Խանը կարևորել են Իրան-Պակիստան հարաբերությունների զարգացումը
https://parstoday.ir/hy/news/iran-i159068-Ամիր_Աբդոլլահյանն_ու_Իմրան_Խանը_կարևորել_են_Իրան_Պակիստան_հարաբերությունների_զարգացումը
ԻԻՀ արտաքին գործերի նախարարը և Պակիստանի վարչապետը վերահաստատել են երկկողմ հարաբերությունները զարգացնելու փոխադարձ վճռականությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 19, 2021 13:39 Asia/Tehran

ԻԻՀ արտաքին գործերի նախարարը և Պակիստանի վարչապետը վերահաստատել են երկկողմ հարաբերությունները զարգացնելու փոխադարձ վճռականությունը։

Կիրակի օրը, ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն Իսլամաբադում կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) արտակարգ նիստի շրջանակում հանդիպել է Պակիստանի վարչապետ Իմրան Խանի հետ։ 

ԻԻՀ արտաքին գործերի նախարարը հանդիպման ժամանակ ասել է. «Իրանի կառավարությունը հաստատակամ է զարգացնելու հարաբերությունները հարևանների, հատկապես Պակիստանի հետ, և ողջունում է երկու հարևանների հարաբերությունների խորացմանն ուղղված ցանկացած նախաձեռնություն»:

Հայտարարելով, որ Պակիստանը մեծ նշանակություն է տալիս Իրանի  հետ իր հարաբերություններին, Պակիստանի վարչապետը նաև ընդգծել է երկու երկրների կարևոր դերակատարությունը Աֆղանստանում խաղաղության և կայունության հաստատման գործում:

Անդրադառնալով Աֆղանստանում տիրող իրավիճակին՝ Իմրան Խանը կոչ է արել արդյունավետ սիներգիա ստեղծել տարածաշրջանային և միջազգային դերակատարների միջև՝ այդ երկրում հումանիտար և տնտեսական ճգնաժամի կարգավորմանը նպաստելու նպատակով: