Առաջիկայում կմեկնարկի Իրանի բանակի «Ալվանդ» նավակործանի առաջին օվկիանոսային առաքելությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i159110-Առաջիկայում_կմեկնարկի_Իրանի_բանակի_Ալվանդ_նավակործանի_առաջին_օվկիանոսային_առաքելությունը
ԻԻՀ բանակի ՌԾՈՒ հրամանատարը հայտարարել է. «Առաջիկայում կմեկնարկի «Ալվանդ» նավակործանի առաջին երկար օվկիանոսային համատեղ առաքելությանը»։
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Դեկտեմբեր 20, 2021 05:30 Asia/Tehran

ԻԻՀ բանակի ՌԾՈՒ հրամանատարը հայտարարել է. «Առաջիկայում կմեկնարկի «Ալվանդ» նավակործանի առաջին երկար օվկիանոսային համատեղ առաքելությանը»։

Կիրակի օրը կայացած արարողության ժամանակ, որի շրջանակներում ծովուժը համալրվել է  չորս «Ալ-Սաբհաթ 15» սուզանավերով, «Ալվանդ» նավակործանով, երկու SH3D ուղղաթիռներով և Friendship F27 ինքնաթիռներով  BH7 Hovercraft-ներով, ծովակալ Շահրամ Իրանին հայտարարել է. ««Ալվանդ» նավակործանն իր բոլոր հնարավորություններով կմասնակցի զինված  ուժերի համատեղ զորավարժություններին և սահմանված ժամկետում կվերադառնա Իրան»:

Շահրամ Իրանին նշել է. «Բանակի ծովուժի գործունյա հետազոտողների ու աշխատողների գիտելիքն օգտագործվում է գործնական դաշտում և հնարավորություն ունի օգտագործվելու նաև ռազմի դաշտում»

Նա հավելել է. «Մենք աշխատում ենք իրականացնել այն ինչ հնարավոր է, որպեսզի իրացվի այն ինչ կա մեր գիտնականների մտքում: Արդիականացումն ունի երկու կողմ՝ իրացում և սարքավորումներ»: