Իրանի հարավային ափերին մեկնարկել է «Մեծ Մարգարե 17» համատեղ զորավարժությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i159130-Իրանի_հարավային_ափերին_մեկնարկել_է_Մեծ_Մարգարե_17_համատեղ_զորավարժությունը
ԻՀՊԿ գործողությունների ղեկավարի տեղակալը հայտարարել է Պարսից ծոցում, Հորմուզի նեղուցում և Հորմոզգան, Բուշեհր և Խուզեստան նահանգների ափերին «Մեծ մարգարե 17»-ի համատեղ զորավարժությունների մեկնարկի մասին։
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Դեկտեմբեր 20, 2021 08:47 Asia/Tehran

ԻՀՊԿ գործողությունների ղեկավարի տեղակալը հայտարարել է Պարսից ծոցում, Հորմուզի նեղուցում և Հորմոզգան, Բուշեհր և Խուզեստան նահանգների ափերին «Մեծ մարգարե 17»-ի համատեղ զորավարժությունների մեկնարկի մասին։

Բրիգադի գեներալ Աբբաս Նիլֆորուշանն ասել է. «Զորավարժությունները մեկնարկել են երկուշաբթի և կտևեն հինգ օր: Դրանք կանցկացվեն Պարսից ծոցի ափերին, Հորմուզի նեղուցում և Հորմոզգան, Բուշեհր և Խուզեստան նահանգների ընդհանուր տարածքում՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային, ռազմածովային և ռազմաօդային ուժերի ստորաբաժանումների և աշխարհազորի  ստորաբաժանումների մասնակցությամբ»։

Նա հավելել է. «Զորավարժության կարգախոսն է՝ «Հզորություն, անվտանգություն և կանխարգելիչ ուժ՝ միասնության ստվերի ներքո և ազգային միասնություն»: Զորավարժությունների նպատակն է բարձրացնել ԻՀՊԿ մարտական ​​պատրաստվածության մակարդակը: Դրա ընթացքումն կկիրառվի ամենաառաջադեմ տեխնիկան և մարտավարությունը, ուղղվածցանկացած սպառնալիքների  դեմ»:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio