Իրան. Եվրոպացիները լուռ հետևում էին ԱՄՆ-ի կողմից ՀԳՀԾ-ի խախտումներին
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի իրավաբանական հարցերով տեղակալը հայտարարել է.«ՀԳՀԾ-ի խախտման մեջ մեղավոր է ԱՄՆ-ը, իսկ Եվրոպան պարզապես լուռ հետևում էր ԱՄՆ-ին՝ այդ համաձայնագիրը խախտելու ընթացքում»:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, երկուշաբթի օրը կայացած հանդիպման ժամանակ, Իրանի Իսլամական Հանրապետության իրավական հարցերով փոխնախագահ Մոհամմեդ Դեհղանը հանդիպել է Թեհրանում Գերմանիայի դեսպան Հանս Ուդո Մոցելի հետ: Հանդիպմանն, անդրադառնալով ԱՄՆ-ի և Եվրոպայի դերին տարածաշրջանային հարաբերությունների խաթարմանը և միջուկային զենքի հարցով Եվրոպայի երկակի ստանդարտներին, ԻԻՀ իրավական հարցերով փոխնախագահն ասել է.«Եվրոպան որևէ կերպ չի արձագանքում Սիոնիստական ռեժիմի միջուկային զենքի առկայությանը, որը սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը»։