Իրանցիները նշեցին Յալդայի տոնը
Դեկտեմբեր 22, 2021 05:36 Asia/Tehran
Դեկտեմբերի 21-ին տարվա ամենաերկար գիշերն է, որն Իրանում անվանում են Յալդայի գիշեր:
Յալդայի գիշերվա ծեսը իրանական հնագույն ծեսերից է, որը համարվում է իրանցիների միասնության, իրար նկատմամբ կարեկցանքի և փոխգործակցության խորհրդանիշը:
Իրանցիները Յալդայի գիշերը հավաքվում են ընտանիքի ամենամեծ անդամների տանը և միասին նշում տոնը:
Գիշերվա ընթացքում իրանցիները կարդում են Շահնամե, Հաֆեզի գրքով գուշակություններ են անում:
Յալդայի տոնական սեղանին դրվող ամենակարևոր խորհրդանիշերն են նուռը, ձմերուկը և չրերը: