Իրանական «Հերոսը» ֆիլմը հայտնվել է «Օսկար»-ի լավագույն ֆիլմերի ցուցակում
Ասղար Ֆարհադիի «Հերոսը» ֆիլմն ընդգրկվել է «Օսկար»-ի 2022 թվականի «Լավագույն միջազգային ֆիլմ»-ի հավակնող 15 ֆիլմերի ցուցակում։
Iran Press-ի հաղորդմամբ, հրապարակվել է 2022 թվականի «Օսկար»-ի 10 անվանակարգերում նախնական հավակնորդների ցուցակը, որում «Հերոսը» հայտնվել է «Լավագույն օտարալեոզու ֆիլմ» անվանակարգի 15 հավակնորդների կողքին:
Ասղար Ֆարհադին «Օսկար» մրցանակի է առաջադրվում հինգերորդ անգամ: Մինչ այս Ֆարհադին երկու անգամ «Օսկար» է ստացել «Բաժանում» և «Վաճառողը» ֆիլմերի համար։
Այս տարի «Օսկար»-ի «Լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգում մրցող 93 ֆիլմերից 15-ն անցել են առաջին փուլ:
«Օսկար»-ի հաղթողները հայտնի կդառնան 2022 թվականի փետրվարի 8-ին, իսկ մրցանակաբաշխությունը կանցկացվի 2022 թվականի մարտի 27-ին։