Իրանական «Հերոսը» ֆիլմը հայտնվել է «Օսկար»-ի լավագույն ֆիլմերի ցուցակում
https://parstoday.ir/hy/news/iran-i159292-Իրանական_Հերոսը_ֆիլմը_հայտնվել_է_Օսկար_ի_լավագույն_ֆիլմերի_ցուցակում
Ասղար Ֆարհադիի «Հերոսը» ֆիլմն ընդգրկվել է «Օսկար»-ի 2022 թվականի «Լավագույն միջազգային ֆիլմ»-ի հավակնող 15 ֆիլմերի ցուցակում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 22, 2021 05:52 Asia/Tehran

Ասղար Ֆարհադիի «Հերոսը» ֆիլմն ընդգրկվել է «Օսկար»-ի 2022 թվականի «Լավագույն միջազգային ֆիլմ»-ի հավակնող 15 ֆիլմերի ցուցակում։

 Iran Press-ի հաղորդմամբ, հրապարակվել է 2022 թվականի  «Օսկար»-ի 10 անվանակարգերում նախնական հավակնորդների ցուցակը, որում «Հերոսը» հայտնվել է  «Լավագույն օտարալեոզու ֆիլմ» անվանակարգի 15 հավակնորդների  կողքին:

Ասղար Ֆարհադին «Օսկար» մրցանակի է առաջադրվում հինգերորդ անգամ: Մինչ այս  Ֆարհադին երկու անգամ  «Օսկար» է ստացել «Բաժանում» և «Վաճառողը» ֆիլմերի համար։

Այս տարի «Օսկար»-ի  «Լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգում մրցող 93 ֆիլմերից 15-ն անցել են առաջին փուլ:  

«Օսկար»-ի հաղթողները հայտնի կդառնան 2022 թվականի փետրվարի 8-ին, իսկ  մրցանակաբաշխությունը կանցկացվի 2022 թվականի մարտի 27-ին։