ԻՀՊԿ զորավարժությունների ընթացքում հաջողությամբ իրականացվել են ԱԹՍ-ների գործողություններ
https://parstoday.ir/hy/news/iran-i159392-ԻՀՊԿ_զորավարժությունների_ընթացքում_հաջողությամբ_իրականացվել_են_ԱԹՍ_ների_գործողություններ
«Մեծ մարգարե 17» զորավարժության ցամաքային գործողությունների բաժնի խոսնակը հայտարարել է հարձակողական ԱԹՍ-ների, ինչպես նաև հատուկ նշանակության ուժերի կողմից Իրանի հարավային ափերի պաշտպանության գործողությունների հաջող անցկացման մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 23, 2021 04:44 Asia/Tehran

«Մեծ մարգարե 17» զորավարժության ցամաքային գործողությունների բաժնի խոսնակը հայտարարել է հարձակողական ԱԹՍ-ների, ինչպես նաև հատուկ նշանակության ուժերի կողմից Իրանի հարավային ափերի պաշտպանության գործողությունների հաջող անցկացման մասին:

Գեներալ Համիդ Սարխիլին «Մեծ մարգարե 17» երրորդ օրվա շրջանակներում լրագրողներին ասել է. «ԻՀՊԿ-ն այս զորավարժությունն անցկացնում է ամենամյա վարժանքների շրջանակում»:

Նա հավելել է. «Զորավարժությունների այս փուլում «Սաբերին» հատուկ նշանակության ջոկատի մարտիկները հարվածներ են հասցրել տարբեր հենակետերից (օդային, ցամաքային, ծովային) թափանցել փորձող հակառակորդին»:

Համիդ Սարխիլին նշել է. «Զորավարժությունների ընթացքում հաջողությամբ կիրառվել են հարվածային և հեռահար թռիչք իրականացնող մահապարտ ԱԹՍ-ներ»: