Ավարտվել է ԻՀՊԿ-ի զորավարժության ցամաքային փուլը
ԻՀՊԿ-ի ցամաքային ուժերի տարբեր ստորաբաժանումների մասնակցությամբ գիշերային ծավալուն ռազմացամաքային գործողությունների իրականացմամբ, ավարտվել է ԻՀՊԿ-ի «Մեծ մարգարե 17» զորավարժության ցամաքային փուլը:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, այս փուլն ավարտվել է գիշերային ծավալուն ռազմացամաքային գործողությունների իրականացմամբ և միախառնված մարտավարությունների՝ հատուկ ջոգատայինների, զրահային և հրետանային ստորաբաժանումների և ԱԹՍ-ների ու օդուժի հարձակողական ուղղաթիռների կիրառմամբ:
Զորավարժությանը մասնակցող բոլոր միավորներն ու ստորաբաժանումները գիշերային մարտի սպառազինություններով ու տեխնիկաներով իրականացրել են նախատեսված բոլոր գործողությունները:
Վերջնական փուլում հաջողությամբ իրականացվել է օդուժի հարձակողական ուղղաթիռների հարձակումը իրականացվեց և ռազմական ստորաբաժանումները տրամադրված տեխնիկայի միջոցով ու զորավարժության սցենարին համապատասպան, գերազանցապես իրականացրեցին առաջադրված մարտական խնդիրները: