Ամիր Աբդոլլահյան. Մենք հստակ ճանապարհային քարտեզ ունենք Իրան-Ադրբեջան հարաբերությունների զարգացման համար
https://parstoday.ir/hy/news/iran-i159422-Ամիր_Աբդոլլահյան._Մենք_հստակ_ճանապարհային_քարտեզ_ունենք_Իրան_Ադրբեջան_հարաբերությունների_զարգացման_համար
Իրանի ԱԳ նախարարը շեշտել է.«Մենք հստակ ճանապարհային քարտեզ ունենք Իրան-Ադրբեջան հարաբերությունների զարգացման համար»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 23, 2021 08:54 Asia/Tehran

Իրանի ԱԳ նախարարը շեշտել է.«Մենք հստակ ճանապարհային քարտեզ ունենք Իրան-Ադրբեջան հարաբերությունների զարգացման համար»:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Բաքու կատարած իր մեկօրյա այցի ավարտին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է.«Երկու երկրների ղեկավարների կամքի ուղղությամբ մեր ժողովուրդների և երկու երկրների շահերից բխող ամուր և արդյունավետ քայլեր ենք ձեռնարկելու»։

Ամիր Աբդոլլահյանը նշել է.«ԻԻՀ-ն վճռականորեն աջակցում է տարածաշրջանային երկխոսության ամրապնդմանը»։

Ադրբեջանի ԱԳ նախարարը երկու երկրների միջև կարևոր տնտեսական նախագծեր է համարել նաև Պարսից ծոց-Սև ծով միջանցքի ստեղծումը՝ Իրանի, Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։

ԱՀ արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Ադրբեջանի ազատագրված տարածքների վերակառուցումն Ադրբեջանի կառավարության առաջնահերթություններից է և հավելել.«Մոտ ապագայում մենք ականատես կլինենք իրանական ընկերությունների ներկայությանը, որոնք տարբեր նախագծերի կիրականացնեն այս տարածքներում»։