Ծովակալ Թանգսիրի. Գեներալ Սոլեյմանիի սպանությունը մշտապես որպես խարան կմնա Միացյալ Նահանգների ճակատին
https://parstoday.ir/hy/news/iran-i160650-Ծովակալ_Թանգսիրի._Գեներալ_Սոլեյմանիի_սպանությունը_մշտապես_որպես_խարան_կմնա_Միացյալ_Նահանգների_ճակատին
ԻՀՊԿ ՌԾՈՒ հրամանատարը հայտարարել է. «Գեներալ Սոլեյմանիի սպանությունն ամերիկացիների կողմից իրականացված ամենահանցավոր արարքներից էր, և դրա խարանը հավերժ կմնա նրանց ճակատին»:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Հունվար 05, 2022 07:15 Asia/Tehran

ԻՀՊԿ ՌԾՈՒ հրամանատարը հայտարարել է. «Գեներալ Սոլեյմանիի սպանությունն ամերիկացիների կողմից իրականացված ամենահանցավոր արարքներից էր, և դրա խարանը հավերժ կմնա նրանց ճակատին»:

Ծովակալ Ալիռեզա Թանգսիրին հավելել է. «Ավելի քան 40 տարի թշնամիները տարբեր ձևերով, այդ թվում՝ պատժամիջոցներով ու դավադրություններով, ճնշում էին մեզ: Սակայն ապավինելով Աստծուն,  ժողովրդի հավատքին և իսլամական հեղափոխության հիմնադրի իմաստուն առաջնորդությանը, թշնամիների այս դավադրությունը չեզոքացվեց»։

Անդրադառնալով Իրանի վրա Իրաքի բաասական ռեժիմի հարձակմանը, Թանգսիրին հավելել է. «Սրբազան պաշտպանության ութ տարիների ընթացքում Իրանցի մարտիկներտարբեր գործողությունների ընթացքում կերտեցին կարևոր էպոսներ։ Դրանցից  յուրաքանչյուրը կարելի է  մեկնաբանել տարբեր ձևերով: Կան բազմաթիվ վերլուծություններ իսլամի քաջարի մարտիկների հեղինակության և խիզախության մասին, որոնց հիքմում իմամ Հոսեյնի  Աշուրայի շարժումն է»։