Թեհրանի Մոսալլայում տեղի է ունեցել անհայտ նահատակների հրաժեշտի արարողությունը
Ֆաթեմե Զահրայի նահատակության օրվա, Դիմադրության շաբաթվա և ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանման նախկին հրամանատար գեներալ Ղասեմ Սուլեյմանիի նահատակության երկրորդ տարելիցի արարողություններին զուգահեռ, Իմամ Խոմեյնիի Մուսալայում կայացել է սրբազան պաշտպանության 150 անհայտ նահատակների հրաժեշտի արարողությունը:
Երեկ երեկոյան իրանցիները մասնակցել են իսլամի մարգարեի դստեր՝ Ֆաթիմա Զահրայի նահատակության սգո արարողությանը և 8-ամյա սրբազան պաշտպանության նահատակների հրաժեշտի արարողությանը: Ներկաները աղոթք են կարդացել ու ընթերցել Ղուրանի այաները:

Քաղաքացիները, որոնց մեծ մասն արարողությանը մասնակցում էր ողջ ընտանիքով, ծաղիկներ են խոնարհել նահատակների հիշատակին:

Իսլամական խորհրդարանի նախագահ Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆի ելույթից հետո, Թեհրանի պաետական համալսարանից նահատակների դամբարան ընկած ճանապարհին տեղի է ունեցել 150 անանուն նահատակների հետ հրաժեշտի արարողությունը: