ԻԻՀ գերագույն առաջնորդը ուղերձ է հղել անհայտ նահատակների հուղարկավորության կապակցությամբ
ԻԻՀ առաջնորդը ուղերձ է հղել իսլամի մարգարերի դստեր՝ Ֆաթեմե Զահրայի նահատակության օրը 150 անհայտ նահատակների հուղարկավորության կապակցությամբ:
Իրանի մեծարգո առաջնորդի գրասենյակի տեղեկատվական կայքի հաղորդմամբ Այաթոլլահ Խամենեիի ուղերձում ասված է.«Ողջույն անհայտ նահատակներին, որ անհայտ են երկրայինների ու հայտնի ու ճանաչված՝ երկնայինների կողմից: Ողջույն այն անձնուրացներին, որոնք, նահատակությունից տարիներ անց էլ իսլամական Իրանը լցնում են հոգևորության և ջիհադի բույրով և իսլամի ու Ղուրանի ճանապարհին հեղված արյունների պարծանքի դրոշը առավել քան երբևէ ծածանում են»:
Մեծարգո առաջնորդի ուղերձում ասված է.«Նահատակների հուղարկավորության և մարգարեի դստեր նահատակության արարողության զուգադիպումը ավետում է այն բարիքն ու օրհնությունը, որ նրանց կողմից գալու է Իրանի համար»:
Հունվարի 6-նիսլամի մարգարեի դստեր՝ Ֆաթիմա Զահրայի նահատակության օրն է: Այսօր նաև տեղի է ունեցել սրբազան պաշտպանության 150 անհայտ նահատակների հուղարկավորության արարողությունը: