Խաթիբզադե. Որոշ արտաքին շրջանակներ փորձում են անկարգություններ հրահրել Ղազախստանում
https://parstoday.ir/hy/news/iran-i160830-Խաթիբզադե._Որոշ_արտաքին_շրջանակներ_փորձում_են_անկարգություններ_հրահրել_Ղազախստանում
ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հինգշաբթի օրը հայտարարել է, որ Ղազախստանում տեղի ունեցող զարգացումները ներքին խնդիր են, իսկ որոշ օտարերկրյա ուժեր ստեղծված իրավիճակից օգտվում են՝ անկարգություններ հրահրելու և երկիրը ապակայունացնելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 07, 2022 04:56 Asia/Tehran

ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հինգշաբթի օրը հայտարարել է, որ Ղազախստանում տեղի ունեցող զարգացումները ներքին խնդիր են, իսկ որոշ օտարերկրյա ուժեր ստեղծված իրավիճակից օգտվում են՝ անկարգություններ հրահրելու և երկիրը ապակայունացնելու համար:

 Սաիդ Խատիբզադեն հայտարարել է, որ Ղազախստանում կայունությունն ու անվտանգությունը շատ կարևոր են և հույս է հայտնել, որ խաղաղությունը հնարավորինս շուտ կվերադառնա այդ երկիր: 

Խաթիբզադեն վստահություն է հայտնել, որ Ղազախստանի բարեկամ, եղբայր և հարևան կառավարությունն ու ժողովուրդը ներքին միասնությամբ կարձագանքեն օտարերկրյա չարագործների ջանքերին։

Ղազախստանում անկարգությունները սկսվել են կիրակի օրը՝ վառելիքի թանկացման դեմ բողոքի ցույցերից հետո: Անկարգությունների հետևանքով զոհվածների և վիրավորների ստույգ թիվը դեռ չի նշվում, սակայն ոստիկանությունը հայտնում է, որ առնվազն 13 ոստիկան զոհվել է: