Խաթիբզադե. Հունվարի 6-ն ԱՄՆ-ի համար շատ դասեր է պարունակում
https://parstoday.ir/hy/news/iran-i160836-Խաթիբզադե._Հունվարի_6_ն_ԱՄՆ_ի_համար_շատ_դասեր_է_պարունակում
ԻԻՀ ԱԳՆ խոսնակը ԱՄՆ Կոնգրեսի վրա Թրամփի կողմնակիցների հարձակման տարելիցի կապակցությամբ նշել է, որ այս իրադարձությունը շատ դասեր ունի ԱՄՆ-ի համար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 07, 2022 05:23 Asia/Tehran

ԻԻՀ ԱԳՆ խոսնակը ԱՄՆ Կոնգրեսի վրա Թրամփի կողմնակիցների հարձակման տարելիցի կապակցությամբ նշել է, որ այս իրադարձությունը շատ դասեր ունի ԱՄՆ-ի համար։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Սաիդ Խաթիբզադեն հինգշաբթի օրը Թվիթերում գրել է.«Հունվարի 6-ին աշխարհը տեսավ մի փոքրիկ հատված նրանից, ինչն ԱՄՆ-ն տասնամյակներ շարունակ փորձում էր արտահանել այլ երկրներ»:

Նշելով, որ Թրամփն ամբողջ աշխարհում  պատասխանատվության չի ենթարկվել իր սխալ արարքների համար, Խաթիբզադեն հավելել է. «ԱՄՆ-ում քաոսը կանխատեսելի էր»: 

2021 թվականի հունվարի 6-ին ԱՄՆ նախագահական ընտրություններում Ջո Բայդենի  հաղթանակի հարցով Կոնգրեսի համատեղ լսումների ժամանակ, Թրամփի մի շարք կողմնակիցներ ներխուժեցին Կոնգրեսի շենք։

Հարձակումն իրականացվեց Թրամփի կոչից հետո, որն իր կողմնակիցներին հորդորել էր հավաքվել Կոնգրեսի դիմաց: Հարձակման հետևանքով զոհվել է առնվազն վեց մարդ, տասնյակ  ուրիշներ վիրավորվել են: