Իրանը 110 ՄՎտ էլեկտրաէներգիա կարտահանի Աֆղանստան
https://parstoday.ir/hy/news/iran-i160944-Իրանը_110_ՄՎտ_էլեկտրաէներգիա_կարտահանի_Աֆղանստան
Իրանի էներգետիկայի նախարարի միջազգային հարցերով խորհրդականը հայտարարել է Աֆղանստան 110 ՄՎտ էլեկտրաէներգիայի արտահանման մասին։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 08, 2022 12:05 Asia/Tehran
  • Իրանը 110 ՄՎտ էլեկտրաէներգիա կարտահանի Աֆղանստան

Իրանի էներգետիկայի նախարարի միջազգային հարցերով խորհրդականը հայտարարել է Աֆղանստան 110 ՄՎտ էլեկտրաէներգիայի արտահանման մասին։

Մոհամմադ Ալի Ֆարահնաքյանը  շաբաթ օրն IRNA-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Աֆղանստան  Իրանի էլեկտրաէներգիայի փոխանցման հզորությունը կազմում է 175 ՄՎտ: Նա հավելել է. «Ներկայումս Իրանն Աֆղանստան է արտահանում  110 ՄՎտ էլեկտրաէներգիա»։

Թալիբների ժամանակավոր կառավարությունից Իրան այցելած առաջին նախարարը ջրի և էլեկտրաէներգիայի նախարար Աբդուլ Լաթիֆ Մանսուրն էր, ով բարձրացրեց համագործակցությունը շարունակելու հարցը:

Իրանի էլեկտրական ցանցի կապը  հարևան երկրների հետ միջազգային չափանիշներին համապատասխան զարգացնելու ծրագրի նպատակն է ընդլայնել էլեկտրաէներգիայի փոխանակումն ու արտահանումը: Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբյանն այս ծրագրի իրականացումը համարում է իր հիմնական քաղաքականություններից մեկը։

ԱՄՆ-ի կողմից Աֆղանստանի օկուպացիայից հետո մոտ քսան տարի անց այդ երկիրը չունի հանրային ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ, ուստի Իրանն օգնության է շտապել աֆղան ժողովրդին։