Իրանի ծովուժի հաջողությունը՝ ծովային առևտրի անվտանգությունն ապահովելու գործում
https://parstoday.ir/hy/news/iran-i160972-Իրանի_ծովուժի_հաջողությունը_ծովային_առևտրի_անվտանգությունն_ապահովելու_գործում
ԻԻՀ բանակի փոխհամակարգող, ծովակալ Հաբիբոլլահ Սայարին հայտնել է երկրի ծովային առևտրի անվտանգությունն ապահովելու գործում ծովուժի արձանագրած հաջողության մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 08, 2022 13:10 Asia/Tehran

ԻԻՀ բանակի փոխհամակարգող, ծովակալ Հաբիբոլլահ Սայարին հայտնել է երկրի ծովային առևտրի անվտանգությունն ապահովելու գործում ծովուժի արձանագրած հաջողության մասին:

«Խանեյե Մելլաթ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, ԻԻՀ բանակի փոխհամակարգող ծովակալ՝ Հաբիբոլլահ Սայարին նշել է, որ Իրանի ծովուժն ուղեկցում է 10 հազար նավթատար և առևտրային նավերի: Նա ասել է. «Թշնամին չէր ցանկանում, որ նավերը կայանեն իրանական նավահանգիստներում, որպեսզի սննդամթերք  չներկրվի երկիր, և սով առաջանա»:

Նա բանակի ծովուժի  պաշտպանական նոր հրթիռների կարևորության մասին ասել է.««Երկիր-օդ» պաշտպանական հրթիռներն աշխատելով կարճ, միջին և  երկար հեռահարության վրա, պաշտպանում են Իրանի երկինքը»։

Ծովակալ Սայարին նաև ասել է.«Խարկ կղզու պաշտպանությունը, եկամուտների ճանապարհը երկրի համար բաց պահելը և այլ գործողություններ իրականանում են Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ծովուժի  գործունեության շնորհիվ»: