Նախատեսվում է Իրան-Տաջիկստան առևտրի ծավալը հասցնել 500 միլիոն եվրոի
Իրանում Տաջիկստանի դեսպանը նշել է.«Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի վերջին պաշտոնական այցը Տաջիկստան երկու երկրների համագործակցության նոր փուլի սկիզբն էր»։
Իրանում Տաջիկստանի դեսպան Նիզամուդդին Զահեդին Iran Press-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է.«Երեսնամյա հարաբերությունների ընթացքում քաղաքական, տնտեսական, առևտրային, մշակութային, անվտանգության և ռազմական շատ երկար պատմություն ունեցող երկու երկրները զգալի ձեռքբերումներ են ունեցել»։
Իրանում Տաջիկստանի դեսպանն ընդգծել է. «Համաձայնություն է ձեռք բերվել վերջին մի քանի տարիների ընթացքում երկու երկրների միջև նվազած առևտրի ծավալը հասցնել 500 միլիոն եվրոյի, հետևաբար այս նպատակների իրագործման համար երկու կողմերը պայմանավորվել են զարգացնել մինչև 2030թ. նախատեսված երկարաժամկետ առևտուրը և տնտեսական համագործակցության ծրագիրը»: