Գեներալ Գուդարզի. Իրանը և Պակիստանը անվտանգությանը սպառնացողներին թույլ չեն տա ազատ տեղաշարժվել
Իրանի սահմանապահ ուժերի հրամանատարն ասել է.«Անվտանգությունը խախտողների դեմ դիմադրությունը շարունակվում է: Իրանն ու Պակիստանը վճռական են սահմանային շրջանների տնտեսական զարգացման ու անվտանգության հաստատման հարցում»:
Իինգշաբթի օրը, Պակիստան կատարած իր պաշտոնական այցի երկրորդ օրը, ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում, Իրանի սահմանապահ ուժերի հրամանատար բրիգադի գեներալ Ահմադ Ալի Գուդարզին ասել է.«Երկու բարեկամ, հարևան և իսլամական երկրներ Իրանը և Պակիստանը արժեքավոր դեր են խաղում տարածաշրջանի անվտանգության, ծովային ոլորտում համագործակցության և ցամաքային ու ջրային սահմաններում հանցավոր գործողությունների կանխման գործում»։
Իրանի սահմանապահ ուժերի հրամանատարն ասել է.«ԻԻՀ-ն մշտապես վերահսկում է ընդհանուր սահմանները և կանխում ցանկացած անօրինական երթևեկություն, ներառյալ ահաբեկչական շարժումները, օգտագործելով պատեր, կառուցելով աշտարակներ և օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաներ»: